Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սկզբում փորձ էր կատարվում ապացուցելու, որ այս խմբի կազմի անդամները փորձել են խոցել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը թռիչքի ժամանակ»․ փաստաբան

Սեպտեմբեր 02,2022 13:15

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Նորք-Մարաշի զինված խմբավորման գործով դատական նիստը:

Մեսրոպ Մակյան

Գործն արդեն ավարտական փուլում է: Լսվում են պաշտպանական կողմի ճառերը, այնուհետեւ ռեպլիկով հանդես կգա մեղադրող կողմը, որին պետք է հաջորդի դատական ակտի հրապարակմանը:

Գործում ներգրավված են 20 ամբաստանյալներ: Նրանք մեղադրվում են 2015 թվականի նոյեմբերին իշխանությունը զենքով յուրացնելու հանցակազմի նախապատրաստության մեջ:

Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանը Aravaot.am-ին ասաց. «Սկզբում փորձ էր կատարվում ապացուցելու, որ այս խմբի կազմի անդամները փորձել են խոցել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը թռիչքի ժամանակ, այն էլ՝ զավեշտալի պայմաններում եւ զավեշտալի զենքերով: Զենքերը հետազոտվել են: Հետագայում դա չհիմնավորվեց եւ հետագայում դրվեց նախապատրաստություն՝ զենքերով կայուն բանդայի կազմում իշխանության յուրացում մեղադրանքը»:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը զինված խմբի անդամների համար պահանջում է 9-13 տարվա ազատազրկում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930