Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։
Արցախի Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է, մեր մեծագույն հաղթանակներից և աշխարհաքաղաքական հայտերից մեկը։ Նրա պաշտպանության, զարգացման ու զորացման գործում մասնակցել է ողջ հայությունը։ Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։
Կարդացեք նաև
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ համայն հայությունը։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ