Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է մնում, թե ինչու պիտի խախտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, եւ բանավոր գործարքի արդյունքում ժամանակից 1 տարի էլ շուտ մարդիկ երթեւեկեն այլընտրանքային ճանապարհով. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 02,2022 11:51

1991 թ. սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի համար՝ դառնալով նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այդ օրն ազդարարվեց Արցախի Հանրապետության ծնունդը: ԼՂ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նիստում, նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման վերաբերյալ, որը հաստատեց անկախության ուղին ընտրած բնակչության կամքն ու հավատը՝ հայրենիքի շենացման, երկրի անվտանգության ապահովման, հոգեւոր, պատմամշակութային արժեքների պահպանման նկատմամբ: Քաղաքական այդ որոշումը ընդունվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից պարտադրված պատերազմի, շրջափակման, աննախադեպ ճնշման պայմաններում եւ հեռանկարում նպատակ ուներ վերականգնել պատմական արդարությունը եւ փուլառփուլ հասնել Մայր Հայաստանի հետ վերամիավորման: Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ հռչակագրում արձանագրվել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաթարված բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու ձգտումը՝ միմյանց իրավունքները փոխադարձաբար հարգելու հիման վրա:

Դժբախտաբար, Արցախի բնակչության ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրականացումը ոչ միայն ըմբռնում չգտավ Ադրբեջանի իշխանությունների շրջանում, այլեւ նոր սպառնալիքների տեղիք տվեց եւ, բնականաբար, մերժվեց:

Ամեն կերպ ահաբեկել եւ վախի մթնոլորտ ստեղծել, խուճապ առաջացնել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ստիպված լինեն լքել իրենց օջախներն ու հեռանալ: Սա է Ադրբեջանի իշխանությունների, երկրի նախագահի մակարդակով շարունակվող թշնամանքի եւ քարոզչության նպատակը: Եվ նրանք ոչ մի ստոր քայլի առաջ կանգ չեն առնում օր առաջ Արցախը հայաթափելու համար: Ասել է թե՝ անթաքույց գործի են դրվում հոգեբանական ճնշման եւ ֆիզիկական բնաջնջման իրենց վաղեմի ծրագիրն իրագործելու բոլոր միջոցները: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ վերջերս ծավալված «գործընթացները», որոնք անորոշության գորշ շղարշներով են պատված: Արցախցիների համար անհասկանալի է մնում, թե ինչու պիտի խախտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, եւ բանավոր գործարքի արդյունքում ժամանակից մեկ տարի էլ շուտ մարդիկ երթեւեկեն այլընտրանքային ճանապարհով, երբ շինարարությունը դեռ ավարտված չէ, եւ մասնագետների կողմից այն փորձաքննության չի ենթարկվել… Աղաղակող այս հարցերի պատասխաններն արցախցիները չունեն:

31 տարի է անցել Արցախի Հանրապետության անկախության հռչակման որոշումից: Չնայած միջազգային հարթակներում բազմաթիվ փաստաթղթեր են շրջանառվում ինքնորոշման իրավունքի ճանաչման, արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, սակայն արդյունքը առայժմ տեսանելի չէ:

Որքան էլ որ դաժան լինեն ժամանակները, ռազմաքաղաքական իրադրությունը լարված լինի, ոչ ոք չի կարող ժխտել Արցախի Հանրապետության հռչակման մասին որոշման իրավական նշանակությունը եւ պատմական նշանակությունը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930