2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին:
Նրանք որոշել էին, թե նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ճակատագրի հեգնանքով այժմ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից մի քանի թվեր է ներկայացնում, թե անանուն քանի փոխանցում է արվել 2021-2022 թվականներին Աննա Հակոբյանի հիմնադրամին: Եւ այսպես, 13 այդպիսի միանվագ փոխանցումներ են կատարվել՝ 5 մլն դրամ, 47 մլն դրամ, 25 մլն դրամ, 37 մլն դրամ, 20 մլն դրամ, 8 մլն դրամ եւ այսպես շարունակ: Կան նաեւ դոլարային փոխանցումներ՝ 300 հազար դոլար, 5 հազար դոլար: Մյուս տարիների թվերն ավելի խոսուն են. 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել:
Այսինքն՝ ստացվում է՝ չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 հազար դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա անգամ 300 հազար դոլարի անանուն փոխանցումը չի մտահոգում նրան։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։