Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ սթափվենք: Դեռ տոնելու ենք ամբողջական Արցախի անկախությունը. Տիգրան Արզաքանցյան

Սեպտեմբեր 02,2022 12:23

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:

Ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթյունների և հրետակոծության ներքո, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք… և կերտեցին….

Ավաղ, արցախյան վերջին` 44-օրյա պատերազմը, մեզնից խլեց մեր հերոս տղաներին, հայկական երկրորդ պետության զգալի մասն ու այդ տարածքների անկախությունը։

Հիմա ժամանակն է, որ սթափվենք, հավերժ գլուխ խոնարհելով մեր քաջերի առաջ` պետք է վերլուծենք տեղի ունեցածը, դասեր քաղենք սխալներից և ճիշտ գնահատական տանք մեր իրականությանը:

Մենք չենք մոռացել 1992 թվականը։ Երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից և այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահու այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում նվաճեցինք մեր հայրենիքն ու անկախությունը , հիմա այդ անկախության կորուստը հավասարազոր է կործանման:

Մենք վստահ ենք, որ խաղը դեռ չի ավարտվել, աշխարհաքաղաքական խմորումները դեռ ընթացքի մեջ են, և ի վերջո՝ ո՞վ է ասել, որ հայրենիքը ընդամենը մեկ անգամ է կարելի ազատագրել:

Մեր Արցախի մի մասը թշնամու ձեռքում է, բայց վստահ ենք, որ դեռ տոնելու ենք ամբողջական Արցախի անկախությունը:

Սակայն այդ օրվան հասնելու համար պետք է այսօրվանից ոտքի կանգնել, ազատվել ներքին թուրքահաճո «հայերից» և միասնական ուժերով պայքարել սեփական տանը ապրելու մեր իսկ իրավունքի համար:

Շնորհավոր տոնդ մեր վիրավոր, բայց մի օր հաստատ հզորացող Արցախ-Հայաստան աշխարհ:

Տիգրան ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930