Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապատժի վերացման մասին անգամ քննարկում չի լինելու. Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 01,2022 23:23

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ (նաև իմանալով խորհրդի ու հանձնաժողովի այլ անդամների մեծամասնության մոտեցումը) ես բացառում եմ մահապատժի վերացման մասին որևէ քննարկում։ Վստահ եմ, որ այս հարցը խորհրդի օրակարգ անգամ չի մտնի։

Իսկ դատախազությանը առաջարկում եմ զբաղվել պատժի անխուսափելիության մեխանիզմով, որը, մեղմ ասած, կաղում է։  Անլուրջ առաջարկներ անելու փոխարեն թող իրենց գործը անեն, որ հանցագործները (այդ թվում` դավաճանության հոդվածով) կանգնեն դատարանի առջև։

Հիշեցնեմ, որ Հայաստանում, վերջին 5 տարում, մարդասպանություն կատարածների ընդամենը 27 տոկոսն է դատարանի առջև կանգնել։ Տարիներ շարունակ Հայաստանում լրտես ու դավաճան չէր բացահայտվում, բայց դա դատախազությանը հեչ չէր անհանգստացնում։

Նշեմ նաև, որ դատախազությունը լավ կանի, որ իմանա, որ բացի Եվրախորհրդի պարտավորվածություններից, Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել։ Ընդորում, Հայաստանն այն ստորագրել է առանց ռազմական իրավիճակներում մահապատժի բացառության (մանրամասնը` մեկնաբանությունում)»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930