Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդիկ են ամերիկյան գործընկերության սիրտն ու հոգին». Լին Թրեյսի

Սեպտեմբեր 01,2022 22:02

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած միջոցառումը նվիրված էր հայ-ամերիկյան կրթական եւ մշակութային փոխգործակցության 30-ամյակին, ինչպես ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի գրասենյակի ղեկավար Ջենիֆեր ՄըքԱնդրյուն: «Ուրախ եմ այսպիսի ներկայանալի կազմ տեսնել այստեղ: Այսօր այստեղ ենք՝ մեծարելու մարդկանց, քանի որ հենց մարդիկ են հայ-ամերիկյան գործընկերության սիրտն ու հոգին»,-ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նա հավելեց, որ փոխգործակցությունը ներառում է 15 փոխանակման ծրագրեր, որոնք նախատեսված են  նաեւ կրթական ոլորտի մասնագետների, գիտաշխատողների, ընդհուպ դպրոցականների համար:

Դեսպան Թրեյսին, ի թիվս այլնի, անդրադարձավ նաեւ դեսպանության աջակցությամբ իրականացված «Շնչող արվեստ» յուրահատուկ արտ-նախագծին, որի հեղինակը եւ ղեկավարը ԱՄՆ դեսպանատան «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ եւ ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական Վահան Բադալյանն է: 2018 թ. հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած այս նախագիծը, համագործակցելով Երևանի 6 թանգարանների հետ, հարստացրել է Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և կեղծարարությամբ: Այն շարունակվել է նաեւ 2022-ին:

Դեսպանը նշեց, թե ինչպես են այս նախագծի միջոցով բազմաթիվ գանձեր Հայաստանի տարբեր թանգարաններում «կենդանացել» եւ նորովի ներկայացել հանդիսատեսին: Միջոցառման օրը դեսպանատանը ներկայացվեցին Փարաջանովի «Նռան գույնի» հիման վրա ստեղծված որոշ դրվագներ, երեկոյի ընթացքում «կենդանացավ» նաեւ Գառզուի «Ալ սենյակ» հայտնի կտավը:

Լին Թրեյսին ընդգծեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում համոզված են, որ կրթությունը կարեւորագույն գործոն է ցանկացած հասարակության զարգացման համար, նա անդրադարձավ  դեսպանատան աջակցությամբ իրականացվող անգլերենի դասընթացներին, տարբեր ծրագրերին, 5 ամերիկյան անկյուններում ծավալվող գործունեությունը, ԵՊՀ-ում՝ Արիզոնայի համալսարանի հետ համատեղ իրականացվող ամերիկագիտության մագիստրոսական ծրագրին, անկախ լրատվական դաշտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

«Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարության զարգացման համար անկախ մամուլը կարեւոր դեր ունի»,-ասաց դեսպանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան գործակցությունն էլ ավելի կընդարձակվի ու կզարգանա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930