Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրվա տոն․ ովքե՞ր կհյուրընկալվեն երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից

Սեպտեմբեր 01,2022 20:20

Վաղը նշվելու է Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկի՝ Գյումրու տոնը։

Այս տարվա տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ վերանորոգված փողոցներ կամ կառույցներ էին պաշտոնապես շահագործման հանձնում՝ այսպիսով ցուցադրելով Գյումրիում կատարված փոփոխությունները, վերջին  նորույթները, ուղեկցվում է մշակութային միջոցառումներով։

Տոնն ազդարարվելու է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող Ռուսթավելի պատմական փողոցում «Գյումրի․ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառով, այնուհետ համերգային ծրագրեր են լինելու, մրջոցառումներ Ավետիք Իսահակյանի ու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանների բակերում։

Քաղաքի պատմական կենտրոնի ճեմափողոցներից մեկում էլ՝ Աբովյանում, կազմակերպվելու է «Art and Craft Souvenires» ցուցահանդես- տոնավաճառը, նույն հասցեում գտնվող Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էլ բացվելու է գյումրեցի Լևոն Լաճիկյանի «Գյումրի և Անդին․․» խորագրով գծանկարների ցուցահանդեսը։ Մեկ այլ ցուցահանդես ու պատերագրքի շնորհանդես էլ տեղի է ունենալու Գյումրու քաղաքապետարանի շենքում։

Գյումրու օրն ուղեկցվելու է «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությամբ։ Այս շրջանակում Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում մեծ համերգ է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի և «Ռեինկարնացիա»-ի մասնակցությամբ։ Համերգը լինելու է հրավիրատոմսերով՝ 1000 աթոռ-նստատեղերով։

Բեմի տեղադրման, համերգի կազմակերպման ծախսերն այս դեպքում Երևանի քաղաքապետարանն է հոգալու։ Նշենք նաև, որ Երևան համայնքը երաժշտական գործիքներ է նվիրաբերելու Գյումրու մանկական փողային նվագախմբին։

Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու տոնին չի մասնակցելու, կառավարական հյուրերից ներկա է գտնվելու փոխվարչապետ, գյումրեցի Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, բնականաբար կհյուրընկալվի Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Գյումրու տոնն ավագանու որոշմամբ  նշվում է 8 միլիոն դրամով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930