ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը ողջունել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 4-րդ հանդիպումը: Այդ մասին նա գրել է Twitter-ում:
«Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և շարունակել ջանքերը հումանիտար և կապի ոլորտներում: ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված լինել խաղաղ, ապահով և բարգավաճ Հարավային Կովկասի աջակցության գործում»,- գրել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Welcome 4th meeting btwn @CharlesMichel @azpresident & @NikolPashinyan. Important to keep working to advance on a peace treaty & continue with efforts on humanitarian & connectivity areas. EU continues to be fully engaged in support of peaceful, secure & prosperous South Caucasus https://t.co/7q9FTDYaO7
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) September 1, 2022