Այս տարի սեպտեմբերի 1-ին Երևանում համայնքային կրթօջախներն իրենց դռները բացեցին շուրջ 12000 առաջին դասարանցիների առջև: Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում փոքրիկներին դիմավորեցին իններորդցիները՝ ինքնատիպ ու տոնական միջոցառմամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին, համոզմունք է հայտնել, որ կրթօջախը նրանց համար դառնալու է հարազատ մի վայր, որտեղ շրջապատված են լինելու ուսուցիչների, ինչպես նաև իրենց ավագ ընկերների ջերմությամբ ու հոգատարությամբ:
Հյուրերը շրջել են նաև դպրոցում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, շնորհավորել աշակերտներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ էր նաև համար 58 մանկապարտեզի շուրջ 290 փոքրիկների համար: Հիմնանորոգողից հետո սաների հետ միասին կրթօջախը բացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Համայնքային բյուջեի միջոցներով իրականացված ծրագրի շրջանակում երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ:
Երևանի քաղաքապետարան