Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։ Նման որոշում ընդունելը պայմանավորված է բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին, տեսչական մարմինների ղեկավարներին տրված ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով՝ չշահագործվող`անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։
Ըստ այդմ՝ նախատեսվում է 654 ավտոմեքենա ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական 200 մլն դրամի մուտք պետբյուջե:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ