Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին հարցեր էր ուղղել: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ի՞նչ հիմքով է լուծվել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանի պայմանագիրը, որի մասին տիկինն ահազանգել էր մամուլում:
Նաեւ խնդրել էինք մեկնաբանություն անել տիկին Մուրադյանի այն պնդման վերաբերյալ, որ ռեկտորն իր հետ այդպես է վարվել, քանի որ ինքը նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի աջակիցներից է:
Aravot.am-ի հարցումներին ի պատասխան, Տնտեսագիտական համալսարանից ընդամենը հայտնել են, որ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով:
Երկրորդ հարցի վերաբերյալ էլ հետեւյալ կերպ են արձագանքել. «ՀՊՏՀ-ում որևէ աշխատակից, քաղաքական, անձնական կամ այլ՝ ոչ աշխատանքային գործոններով պայմանավորված, աշխատանքից չի ազատվել և չի ազատվում: ՀՊՏՀ աշխատակիցների կողմից ԿԳՄՍ նախարարին նամակ է ուղղվել 2020 թ., որից հետո Արփենիկ Մուրադյանն անխոչընդոտ աշխատել է ՀՊՏՀ-ում 2 ուսումնական տարի շարունակ և աշխատանքից ազատվել է բացառապես վերևում բերված պատճառներով»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ