Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի ՀՀ-ում». կենսաթոշակները բոլոր կենսաթոշակառուների համար առնվազն 3000 դրամով ավելացնելու վերաբերյալ լրացուցիչ որոշում կընդունվի

Սեպտեմբեր 01,2022 16:14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին: «Դուք գիտեք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում որոշում ենք կայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ: Մեր նպատակադրումն այս փուլում թոշակներն առնվազն 3 000 դրամով ավելացնելն էր: Սակայն պարզվել է, որ   թոշակառուների 97,5 տոկոսի թոշակն է սեպտեմբերի 1-ից բարձրանում  առնվազն  3 000 դրամով,  6 400 թոշակառուի թոշակը գործող բանաձևով  բարձրանում է 2 500 դրամով, իսկ  5300-ինը՝ 1 900 դրամով: Մենք քննարկում ունեցանք և գտնում ենք, որ ճիշտ են այդ դիտարկումները, մանավանդ մեր հայտարարությունների  ֆոնին, և հարկ համարեցինք,  որ 2500 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել էինք, բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է վարչապետը:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով նման թյուրընկալումների առիթ չհանդիսանա,  քննարկումների արդյունքում որոշվել է նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու նախագիծ մշակել: Այն նախատեսվում է սահմանել 31 600 դրամ, որը կերաշխավորի բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի առնվազն 3000 դրամով բարձրացումը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին, այդ թվում անկանխիկ առևտրի դեպքում կենսաթոշակի 10 տոկոսի  հետվճարի միջոցառմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930