Չեխիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, որը 11 հնարավորից 8,0 միավորով բաժանեց 2-րդից 6-րդ հորիզոնականները եւ միայն լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:
Աննա Սարգսյանը վաստակեց 7,5 միավոր եւ տեղ զբաղեցրեց ուժեղագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:
Եվրոպայի արդեն նախկին չեմպիոն Էլինա Դանիելյանը 7,0 միավորով 14-րդն է, Մարիա Գեւորգյանը, որը տեւական դադարից հետո է վերադարձել մեծ շախմատ եւ Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով, համապատասխանաբար, 22-րդ եւ 25-րդ հորիզոնականներում են, իսկ Սուսաննա Գաբոյանը 5,0 միավորով 123 մասնակիցների մեջ բավարարվեց 78-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ