Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

580 մլն դրամ է հատկացվել պետական նշանակության 3 ավտոճանապարհի և 7 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման համար

Սեպտեմբեր 01,2022 16:59

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու և ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝  2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 3 ճանապարհահատվածների հիմնանորոգման և 7 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, 2022-2023թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների համար կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, որով կապահովի նախատեսված աշխատանքների բնականոն ընթացքը։ Որոշմամբ առաջարկվում է 580 մլն դրամ  հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Մասնավորապես, որոշումն ընդունվել է՝ Հ-43, /Մ-2/ – Գնդեվազ – Ջերմուկ – Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի ջրահեռացման ապահովման, փլուզված հատվածի և նստվածքային հատվածի վերականգնման, Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման համապատասխան հատվածում գտնվող կամուրջի վերանորոգման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ Կմ (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) վերգետնյա հետիոտնային անցման կառուցման, Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան – Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան – Ֆանտան  (Երևան -Սևան երկաթգծի և հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի,  Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի և Տ-2-13 Արգավանդ – Հայանիստ – Հովտաշատ – Արմավիրի մարզի սահման մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգման  աշխատանքներով, Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման ճանապարհին  գտնվող կամուրջի վերանորոգման  շինարարական աշխատանքների ձեռքբերման համար, Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման համապատասխան  հատվածում գտնվող կամրջի վերանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով լրացուցիչ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցների նախատեսման, Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով լրացուցիչ աշխատանքների կատարման և տվյալ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու  համար և այլն:

Վարչապետը, անդրադառնալով շինաշխատանքներին,  մասնավորապես՝ Երևան-Սևան – Իջևան ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգմանը, կրկին կարևորել է աշխատանքների պլանավորումը.  «Այդ կամուրջը գտնվում է Երևան-Սևան  մայրուղու վրա:  Շինարարությունը սկսվել է Սևանի սեզոնի մեկնարկին և տևեց մինչև սեզոնի ավարտ: Այդ ընթացքում այդ ճանապարհահատվածում ամեն օր խցանումներ էին լինում: Սա ցույց է տալիս, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու՝ հատկապես մեր գործերի պլանավորման առումով»:  

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930