Երեկ ու այսօր Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այցելել Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։
Այսօր արդեն մարզպետարանի աշխատակիցները սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։
Գործընթացը կշարունակվի։