ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։ Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին։
Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։
Պաշտպանն իր ուղերձում ասել է․
«Սիրելի երեխաներ ու պատանիներ,
Կարդացեք նաև
Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։ Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է։
Սիրելի առաջին դասարանցիներ,
այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը։ Ձեզ բարի երթ: Մաղթում եմ, որ դպրոցից ստանաք ձեր կրթության կարևոր բաժինն ու թերևս ամենակարևորը՝ յուրացնեք կրթության ու զարգացման անգերազանցելի ձգտումը։
Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին ու կրթության կազմակերպիչներին! Շարունակեք սերմանել գիտելիքի ծարավ ու զարգացման ձգտում։ Ձեզ պատիվ ու խոնարհում։
Սիրելի ներկաներ,
Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ»:
ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժին