Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվյալ անձին խորհուրդ կտամ լսել Վիսոցկու մի հատ հայտնի երգ ու կեղտոտ կոշիկներով չմտնել սրբավայր եւ չապականել». Դումանյանը՝ կնոջ գրառման ու մոնտաժելու մասին

Սեպտեմբեր 01,2022 14:08

Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին լրագրողները հարցրեցին բուհերի խոշորացման մասին: Նա ասաց, որ կրթության ռազմավարությամբ նշված է, որ մինչեւ 8 բուհերի մասին է խոսքը. «Դա հիմա գտնվում է ԱԺ-ում, սահմանված կարգով քվեարկվելու եւ հաստատվելու է, օրենքի կարգավիճակ ձեռք բերելուց հետո մենք ձեռնամուխ ենք լինելու ռազմավարական ծրագրի իրականացմանը: Որեւէ բուհի փակվել մի օգտագործեք, մենք բացելու կողմնակից ենք»:

Ըստ Դումանյանի, այդ ծրագիրն իրականացնելուց հետո մրցակցային դաշտ է լինելու:

Նախարարին հարցրեցին՝ սոցցանցերում քննարկման առարկա է դարձել ձեր կնոջ գրառումը, ավելի ճիշտ, նա ոչ թե հեղինակն էր, այլ կիսվել էր գրառմամբ, որտեղ սուր քննադատություն կա այն քաղաքական թիմի հասցեին, որի մասն եք կազմում նաեւ դուք, ինչպե՞ս եք դա բացատրում: Դումանյանը պատասխանեց. «Իմ կնոջ ֆեյսբուքյան էջին ես առանձնապես չեմ հետեւում, բայց այդ դեպքը, ինչի մասին ասում եք, իմ կինը պատասխանել է: Տվյալ անձի, մտեք այդ, չգիտեմ ինչ անվանեմ, գրառման մեջ, ինքը մեկնաբանել է եւ այն, ինչ նկատի է ունեցել տվյալ անձը, ինքը ընդհանրապես չի էլ նկատել: Դրա մասին գրել է իր մեկնաբանությունը: Բայց ես տվյալ անձին, ովքեր նման աղմուկ… գիտե՞ք ինչ է արել, ինքը էլեմենտար մանիպուլյացիա, մոնտաժ է արել: Խոսքը վերաբերվել է լրիվ ուրիշ բանի: Ինքը այնտեղ իրեն հետաքրքրող, իրեն սնուցող մի հատ ինչ-որ միտք է գտել ու դա է տարածել, իմ տիկինը դա չէր էլ նկատեր: Դա չի խնդիրը: Տվյալ անձին ես խորհուրդ կտամ լսել տաղանդավոր երգիչ Վլադիմիր Վիսոցկու մի հատ հայտնի երգ ու ընդհանրապես կեղտոտ կոշիկներով չմտնեն սրբավայր եւ չապականեն: Թող զբաղվեն հանրօգուտ գործով: Չի կարելի մարդկանց դժբախտության վրա կառուցել երջանկություն: Այսքանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930