Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը:
Նա ասաց, որ աշխատանքային բնույթի որոշումներ են կայացրել. «Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ եւ պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում: Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ այստեղ էլ մեծ վճռականություն է անհրաժեշտ՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Մենք պիտի հասկանանք, որ դա հեշտ չէ եւ պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է շարունակենք հետեւողական աշխատենք եւ անհրաժեշտություն է, նաեւ մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական եւ համապարփակ խաղաղություն: Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»:
Նա ասաց, որ եթե հետագայում կլինեն առաջարկներ, կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ կլինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ՝ դա անպայման կանեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ