Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական ապարատի 654 ավտոմեքենա տալիս են պետգույքի կառավարման կոմիտեին, որ ծախի. նախնական հաշվարկով՝ 200 մլն դրամ կմտնի բյուջե

Սեպտեմբեր 01,2022 13:47

Այսօր կառավարության նիստում քննարկվեց «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու եւ ամրացնելու մասին» հարցը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ հիմնադրամներին, ՓԲԸ-ներին, պետական հիմնարկներին ասել են, որ այն մեքենաները, որոնք չեն օգտագործում, վերադարձնեն, կամ նվիրատվության կարգով տան պետգույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու համար: Այս ընթացքում գույքագրել են 654 ավտոմեքենա, որոնք այս որոշմամբ ներկայացված են, որ տան Պետգույքի կառավարման կոմիտեին: Նախնական հաշվել են, որ 200 մլն դրամ գումար կմտնի պետբյուջե:

Առնակ Ավետիսյան

Վարչապետ Փաշինյանը հարցրեց. «Պարոն Ավետիսյան, համոզվա՞ծ եք, որ կվաճառեք այդ գույքը, այնպիսի վիճակում են, որ կվաճառվի՞»: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը պատասխանեց, որ համոզված է՝ կվաճառվի, թե ինչ գնով՝ դա է հարցը. «Այնտեղ աճուրդային եղանակով այնքան հնարավոր է գինն իջեցնել, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք փաստացի ջարդոն են, հնարավոր լինի օտարել այդ տարբերակով: Մեքենաների մեջ կան նաեւ մեքենաներ, որոնք ուղղակի վերանորոգման ենթակա են, այն մեքենաներն ենք ներառել, որոնք հնարավոր է վերանորոգել, սակայն պահպանման մեծ ծախսեր են առաջացնում պետական ապարատի համար: 200 մլն-ը նախնական միջին գնահատական է, աճուրդային թիվը հուսանք ավելի բարձր կլինի»։

Կառավարության նիստում նաեւ խոսեցին թոշակը առնվազն 3000 դրամով ավելացնելու մասին: Պարզվել է՝ որոշ թոշակառուների համար թոշակը բարձրացել է 1900 դրամով, ոչ թե 3000, ինչպես հայտարարել էին: Փաշինյանն ասաց, որ այնպես կանեն, որ բոլոր թոշակառուների համար այն բարձրանա 3000-ով եւ նպատակադրում ունեն, որ պարենային զամբյուղից ցածր թոշակ չունենանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930