Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 30-ին քննչական բաժնից գրությամբ ստացվել է ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի աշխատակցի զեկուցագիրը, համաձայն որ՝ի ՀՀ ԱԱԾ-ից գրություն է ստացվել, որ yerevan.today կայքի ֆեյսբուքյան էջի հունիսի 27-ի «Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քր. գործ հարուցելու պահանջով բողոքը» հրապարակման տակ Պետրոս Եղիազարյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն «Գնդակահարել փաշողլուն»:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: