Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ»-ն ուսումնասիրել է ՏԻՄ ընտրություններին առաջադրված կուսակցությունների նախընտրական ցուցակները՝ սեռերի և բնակավայրերի ներկայացվածության քվոտան ստուգելու նպատակով և բացահայտել խնդիրներ

Սեպտեմբեր 01,2022 12:52

2022 թ․ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու բազմաբնակարանը 18 համայնքներում։ Դրանցից 17-ում ընտրությունները համամասնական ընտրակարգով են։ Սա համամասնական ընտրակարգով ավագանու չորրորդ խոշոր ընտրություններն են 2021 թ. աշնանը երեք փուլով 45 համայնքներում ընտրություններից հետո: Օրենսդրության որոշ կետեր շտկվել են, որոշ կարգավորումներ փոփոխվել։ Քաղաքացիական վերահսկողություն իրականացնող դիտորդական կազմակերպությունները, կուսակցությունները և ընտրական վարչարարություն իրականացնող մարմինները ձեռք են բերել նոր իրավական կարգավորումների կիրառման և դիտարկման անհրաժեշտ փորձ, որը հերթական անգամ կլրացվի այս ընտրությունների ժամանակ:

Նախորդ տարվա ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» դաշինքը միայն քվեարկությունից հետո բացահայտեց, որ 4 համայնքներում առաջադրված և գրանցված կուսակցությունները չէին ապահովել բնակավայրերի ներկայացվածության (թեկնածուները պետք է ներկայացնեն առնվազն բնակավայրերի կեսը) քվոտան: Երկու դեպքում դա եղել է ՔՊ կուսակցությունը, մեկական դեպքում՝ ՀՅԴ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Մինչ այդ՝ բնակավայրերի ներկայացվածություն չապահովելու պատճառով մերժվել էր երեք կուսակցությունների գրանցումը. Գորիսում՝ Կոմունիստական կուսակցության, Արթիկում՝ «Հանրապետություն» կուսակցության և Ախուրյան համայնքում՝ «Իկիլիկյան» դաշինքինը: Ընդ որում՝ հարկ է նշել, որ «Իկիլիկյան» դաշինքը գրանցվել էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կորցրել էր գրանցումը միայն դատարանի որոշմամբ՝ ՔՊ կուսակցության դիմումի հիման վրա:

Դաշինքն ուսումնասիրել է առաջիկա ընտրություններին բոլոր 18 համայնքներում առաջադրված բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակները՝ սեռերի և բնակավայրերի ներկայացվածության քվոտան ստուգելու նպատակով:

Արձանագրում ենք, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է և, օրինակ, սեռերի ներկայացվածությունը ցուցակները ներկայացնելու պահի դրությամբ ապահովված է։ Կհետևենք, թե ինչպես այն կարտացոլվի ընտրված ավագանիների կազմի վրա:

Միաժամանակ, բացահայտվել է երկու խնդիր՝ կոնկրետ և համակարգային:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930