Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես սրանից հետո որտեղ անցնեմ, տեսնեմ չկա, կանխիկ քարտիցս կհանեմ, կիջնեմ մի 2000 դրամ կտամ». Փաշինյանը՝ շինհրապարակի «տրակտորի տակ ընկած» նշանների մասին

Սեպտեմբեր 01,2022 12:47

Այսօր կառավարության նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոսեց կամուրջների վերանորոգման մասին. «Հայաստանում չկա որեւէ արտադրամաս, որտեղ պատրաստի ինչ-որ բաներ կան պատրաստված, երբ որ կամուրջը քանդեն, գնան ինչ-որ տեղից առնեն, տեղադրեն: Երբ որ կամուրջը քանդում, բացում են, մի շարք խնդիրներ տեսանելի են դառնում: Մեծ ծավալի կամուրջների շինարարությունը որ սկսել ենք, կարծում ենք այս ոլորտը կակտիվանա, դետալները կսկսեն արտադրել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե կամուրջը փակում են, աշխատեն պիկ սեզոնին դա չանեն ու դժգոհեց. «Իմիջիայլոց,մի ժամանակ խոսում էի նշանների մասին՝ ծռած, տրակտորի տակ ընկած: Շինհրապարակը որ գծանշում են, այդ ժապավենն ի՞նչ արժի: Շինարարական ընկերություններին ասեք՝ եթե փող չունեն, որ առնեն ամեն անգամվա համար 5 տարի օգտագործած, իրար կապ ընկած, թող գան կառավարություն, մենք այդ մի քանի հազար դրամը տանք, գնան առնեն: Անցնում ես, նայում ես՝ 88 թվից ինչ շինարարություն ունեցել են՝ այդ ժապավենն է, կամ, ասենք, զգուշացնող նշանը դրոշներ են, Խորհրդային միության դրուժիննիկներ են, այն ժամանակակից պահած բերում կախում են»:

Փաշինյանն էլ նկատեց, որ մանրուքներից է խոսում, բայց վստահեցրեց, որ մեծ բաները հենց մանրուքներից են ձեւավորվում. «Ես սրանից հետո որտեղ անցնեմ, տեսնեմ չկա, կանխիկ քարտիցս կհանեմ, կիջնեմ մի 2000 դրամ կտամ: Կամ էլ առնենք մեքենաներում պահենք, անցնելիս արագ փաթաթենք, նոր շարունակենք մեր ճանապարհը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930