Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ վարչապետն ԱԳՆ-ին հակասող դիրքորոշում է հայտնել Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 01,2022 10:31

2021թ. մայիսի 21-ին ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական տվեց այդ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27-ին: Արդեն նույն տարվա նոյեմբերի 18-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն, եւ դրանց ուղղությամբ տարբեր ձեւաչափերում են աշխատում:

Ստացվում է՝ վարչապետն ԱԳՆ-ին ամբողջությամբ հակասող դիրքորոշում է հայտնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, հետեւաբար հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930