Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի դավաճանների մասին այս հաղորդագրությունները աշխարհով մեկ տարածելը․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2022 09:38

Ի՞նչ իմաստ ունի դավաճանների մասին այս հաղորդագրությունները աշխարհով մեկ տարածելը: Այդ ո՞ր ազգադավ սրիկայի հրահանգով է դա արվում:

Ո՞րն է դրա նպատակը` հանրությանը բարոյալքե՞լը, որ մարդիկ մտածեն, թե հայրենասեր ու հայրենիքին նվիրված զինվորականներ չկան մեր երկրում, ուրեմն ճիշտ են անում` թող հայկական բանակը կազմալուծեն:

Հանրության շրջանում մեղքի զգացում առաջացնե՞լը, որ մտածեն, դե` ամեն քայլափոխի լրտեսներ են եղել, ուրեմն պարտության ու կորուստների մեղավորը հենց հասարակությունն է:

Կոտրված ու խեղճացած մարդկանց ավելի՞ կոտրելը, որ նրանք փակ աչքերով համաձայնեն ցանկացած խաղաղության, որովհետեւ մեր պաշտպանությունն իրականացնողները դավաճաններ են, եւ անիմաստ է պայքարելը:

Իսկ գուցե այդ օրապակաս մեղադրանքները տարածելով մեր թշնամիների՞ն եք ուզում ուրախացնել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930