Սիրելի՛ հայրենակիցներ.
Ինչպես և կանխատեսվում էր՝ գործող ազգադավ իշխանությունները շարունակում են
44 -օրյա պատերազմի պարտության մեղքը իրենց վրայից գցելու և տարբեր մարդկանց մեղավոր կարգելու ստոր գործընթացը: Այս անգամ նրանք հերթական մեղավոր են կարգել ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին:
Նրան մեղսագրվել է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, այսինքն՝ Շուշիի հանձնումը:
Կարդացեք նաև
Սակայն, եթե Արզումանյանը անփույթ է վերաբերվել ծառայողական պարտականությունների կատարմանը, այսինքն, դրսևորել է հանցավոր անփութություն, ապա դա արտահայտվել է ոչ թե կոնկրետ բնակավայրի պաշտպանական գործողությունների կազմակերպման մեջ, այլ նա, ինչպես նաև մնացած բոլոր առանցքային պաշտոններ զբաղեցնող զորահրամանատարները նույնպես, հանցավոր անփութություն են դրսևորել այն հարցում, որ առնվազն չեն հասկացել, չեն գիտակցել ու չեն կանխել դավաճան իշխանությունների պատերազմը պարտության տանելու դավադիր ծրագրերը:
Հետևաբար, լուռ ու մունջ քավության նոխազ դառնալով, նրանք շարունակում են օգնել ապազգային իշխանություններին իրենց դավաճանությունը կոծկելու և ջրից չոր դուրս գալու հարցում:
Պահեստազորի սպաների շարժում
Ձայն հայրենեաց հայ մտավորականների նախաձեռնություն
Հայոց Ազգային գվարդիա
Իրավունքի և արժեքների գերակայություն իրավապաշտպան ՀԿ
Վերադարձ հիմնադրամ
«Հետևաբար, …նրանք շարունակում են օգնել ապազգային իշխանություններին իրենց դավաճանությունը կոծկելու և ջրից չոր դուրս գալու հարցում»
Էհ, սա ի՞նչ է: Կո՞չ չօգնելու: Եթե այո, ապա գոնե այդպես ձևակերպեք:
Գործել է պետք, պահեստազորի սպաներ, ազգային գվարդիա, հայ մտավորականներ, իրավապաշտպաններ և վերադարձի հիմնադրողներ: Գործել: Դավաճան իշխանությունը վաղուց լուռ ու մունջ ԳՈՐԾՈՒՄ է: