Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները եւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա են: Այս մասին ասել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 31-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստոֆ Քացահյանի հետ հանդիպման ընթացքում:
Ընդգծելով Հայաստանի ավանդական բարեկամական կապերը Ֆրանսիայի խորհրդարանի հետ՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը:
Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը:
Քրիստոֆ Քացահյանը նաեւ տեղեկատվություն է ներկայացրել Ֆրանսիայի նորընտիր Ազգային ժողովի ձեւավորման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Կողմերն ընդգծել են երկուստեք հանդիպումների կարեւորությունը, անդրադարձել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությանը, ինչպես նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին:
ՀՀ Ազգային ժողով