Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խաչատուր Սուքիասյանի ներկայացրածն իրականության հետ աղերս չունի, անգամ 10 դոլար կազինոներում կրվելու մասին. այս գործը մենք արդեն հաղթել ենք». Սերժ Սարգսյանի փաստաբան

Օգոստոս 31,2022 19:45

Այսօր Երեւանի քաղաքացիական դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստն էր՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն  Բադեն-Բադենում․․․ Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին,   կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։

Սերժ Սարգսյանի հայցի պահանջն է, որ Սուքիասյանը ԱԺ նիստում 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհնարինության դեպքում` ԱԺ հերթական նիստում, հերքի Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադենում 100 մլն դոլարից ավելի գումար պարտվելու մասին իր նախկին հայտարարությունը, ընդ որում` առանց սեփական որևէ մեկնաբանություն ավելացնելու։ Բացի այդ, պահանջում են, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ–ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում` դարձյալ առանց որևէ սեփական մեկնաբանության։ Հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ` որպես զրպարտության փոխհատուցում եւ խոստանում են գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Այսօր դատական նիստում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դատավորին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Սերժ Սարգսյանի մասին վարույթի նյութերը՝ 28 թերթ, քրգործի վարույթը կարճելու մասին որոշումը: Տեւական ժամանակ դատավորը փորձում էր պարզել՝ չի՞ բողոքարկվել այդ որոշումը, այն օրինական ուժի մեջ մտե՞լ է:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է քրգործը եւ դա փաստված հանգամանք է. «Փաստվել է, որ պարոն Խաչատուր Սուքիասյանը իր ցուցմունքով նշել է, որ իր տեղեկությունները հաստատող որեւէ փաստ չի կարող ներկայացնել: Չի մատնանշվել որեւէ անձ, թե ումից է ստացել այդ տեղեկությունները, չի ներկայացվել որեւէ փաստ, որը կհաստատեր Խաչատուր Սուքիասյանի՝ 2021-ի օգոստոսի 25-ի եւ 26-ի հայտարարությունները:

Հիշեցնեմ, որ Խաչատուր Սուքիասյանն ասել էր՝ ես դեռ քիչ եմ ասում, որ ապացուցելի լինի, խոսքը 100 մլն դոլար կազինոներում կրվելու մասին է: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ տարի քրեական գործ է քննել, կիրառվել է քրեադատավարական մի մեծ գործիքակազմ, ապացուցվել է, որ ներկայացվածը իրականության հետ ընդհանրապես աղերս չունի, անգամ 10 դոլար կազինոներում կրվելու մասին: Այս գործը մենք արդեն հաղթել ենք, քանի որ ներկայացուցիչը, բոլորս հիշում ենք, ասաց՝ մենք փաստեր չունենք, գնահատողական դատողություններ ենք անում, այսօր էլ ես ներկայացրեցի ապացույց՝ Խաչատուր Սուքիասյանն էլ ասել է՝ փաստեր չկան: Ինձ համար այս գործը մեծ հաշվով որպես մարդ ավարտված է, որպես իրավաբան կշարունակեմ տանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031