ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու լինելու վերաբերյալ խոսքերը վերջերս մեկնաբանությունների առիթ էին տվել, որ ողբերգության վայրը քարոզարշավի մասին հայտարարելու տեղ չէր։
Այս առիթով այսօր Տիգրան Ավինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ճշմարտություն է այն, որ լրագրողն իրեն երեք անգամ նույն հարցը տվել է․ «Հայտարարվել է, որ ես Երեւանի քաղաքապետի թեկնածու եմ ՔՊ-ի կողմից, եւ ես ուղղակի հաստատել եմ այդ տեղեկատվությունը։ Այո, դա քարոզարշավ անելու տեղ չէր, եւ ես բացարձակ չեմ ունեցել միտում։ Բայց որոշ լրատվականների համար նրանք կարողացան ցանկալի վերնագրեր ստանալ»։
Ավինյանը հավելեց․ «Կներեք, որ կարող է ձեզ նեղացնեմ, բայց շատ դեպքերում բովանդակությունը թողած՝ «քլիկվող» վերնագրերի հետեւից ենք ընկնում։ Մինչդեռ այսօրվա քննարկումն ավելի կարեւոր է քաղաքացիների համար»։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնել էինք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ եւ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ այսօր խորհրդարանում կայացավ քննարկում` հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ։ Այս նախագծով, որն օգոստոսին հրապարակվեց, սահմանվում է, որ ՀՀ տարածքում հրավառությունները իրականացնում են բացառապես պետական մարմինների եւ ՏԻՄ-երի պատվերների հիման վրա՝ ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում․ հրավառությունների անցկացման վայրը, ամսաթիվը եւ ժամը որոշում է համայնքի ավագանին կամ քաղաքապետը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բարոյականություն երևույթ գոյություն ունի, որից դուք կիլոմետրով հեռու եք։ Դա է պրոբլեմը։ Ուշադրություն դարձրեք հատկապես կալանավայրերի բարեփոխումներին, ոչ հեռու ապագայում ձեզ շատ պետք կգա։