Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված մեդալներ է հանձնել 44–օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների։
Մարզի ղեկավարն իր խոսքում ասել է․ «Երբեք ու երբեք պարտվածի հոգեբանությամբ մի ապրեք, հայրենիքը պաշտպանելը պարտականություն չէ, այլ՝ պատիվ։
Պետք է առաջ գնալ՝ փառք տալով պատերազմում ընկածներին, աջակից լինելով պատերազմի մասնակիցներին։ Մեկտեղենք մեր ուժերը՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա։ Երբեք չի կարելի նեղանալ բախտից, ճակատագրից և սեփական հայրենիքից։ Այս մեդալները նվազագույնն է, որը կարող ենք տալ ձեզ։
Շնորհակալություն կատարած սխրանքների համար»։
Կարդացեք նաև
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են՝
Լյովա Իվանի Մանուկյանը– «Արիության» մեդալ
Էդգար Սերգեյի Այվազյանը– «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով» մեդալ
Վարդան Անդրանիկի Ենգոյանը– «Դրաստամատ Կանայան» մեդալ
Տիգրան Յուրիկի Բալյանը– «Մարտական ծառայություն» մեդալ
Արման Արթուրի Մանվելյանը – «Գարեգին Նժդեհ» մեդալ
Գոռ Գևորգի Մարտիրոսյանը– «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալ
Արարատի մարզպետարան