Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ դիտորդ դաշինքն ահազանգեր է ստանում գալիք ՏԻՄ ընտրություններին Գյուլագարակ համայնքում ավագանու անդամի թեկնածություն առաջադրած մանկավարժներից. «Ասում են, ի՞նչ գործ ունեք, գործից կհանենք»

Օգոստոս 31,2022 17:25

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Անկախ դիտորդ դաշինքն ահազանգեր է ստանում գալիք ՏԻՄ ընտրություններին Գյուլագարակ համայնքում ավագանու անդամի թեկնածություն առաջադրած մանկավարժներից. «Ասում են, ի՞նչ գործ ունեք, գործից կհանենք»:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունն՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Գործատուի կողմից աշխատողին կարող են ներկայացվել միայն այնպիսի պահանջներ, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ, և վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կողմից կատարվող աշխատանքին

Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը` հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։

Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով:

Անկախ դիտորդ դաշինքը ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում, հետևում է քաղաքական և ապաքաղաքական ուժերի վարքին և պատրաստ է նպաստել ընտրական գործընթացի բոլոր դերակատարների իրավունքների պաշտպանությանը:

Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին բարձրաձայնելու համար կարող եք գրել Անկախ դիտորդ էջին կամ զանգահարել.

աշխատանքային իրավունքների խախտման դեպքերով՝ 041123302

քարոզարշավի վերաբերյալ՝ 077342268

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031