Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը գործնականում բավականին առաջ է գնացել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
«Հարավային Կովկասում առևտրային, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ: Այն աշխատում է ռիթմիկ: Միաժամանակ, տեղին է խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումների մասին: Օրերս տեղի ունեցան հերթական շփումները»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ կողմերը զգալիորեն առաջ են շարժվել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում:
«Դրանք, հույս ունեմ, արդեն ամենամոտ ապագայում կձևակերպվեն, ինչը շատ կարևոր է. Այդ աշխատանքը չի իրականացվում վակուումում, մեկուսացված չէ, այլ իրականացվում է սերտ համագործակցությամբ այլ տրանսպորտային նախագծերի, այդ թվում Հյուսիս-Հարավի հետ, որում շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները: Ինձ թվում է, գործնականում գործընթացը գնալով առաջ է շարժվում»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ