ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ՝ այս պահին խորհրդարանում ընթանում է քննարկում` հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ, որը նախկինում հեղինակվել էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ միասին։
Ըստ նախագծի` հրավառություն անելու իրավունք կունենան միայն լիցենզավորված կազմակերպությունները` քաղաքային, համապետական տոների ժամանակ միայն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ իրենք պարբերաբար դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների պատճառած անհարմարությունների ու աղմուկի համար։ Պատգամավորի խոսքով` 2021թ.-ին, օրինակ, եղել է դեպք, երբ հրավառ նյութի պատճառով երեխայի մատներն են կտրվել, իսկ տարեց մարդը հրավառության ժամանակ սրտի կաթված է ստացել։
Կարդացեք նաև
Ըստ պատգամավորի` եթե օբյեկտիվորեն գնահատենք, ապա ոստիկանությանն ուղղված մեղադրանքները ոչ միշտ են արդարացի, քանի որ մեկ րոպե տեւող հրավառությունից հետո ոստիկանները ժամանում են դեպքի վայր ու չեն հայտնաբերում մեղավորներին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ