Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Բաքվի ու Երևանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դրանք պետք է հիմնվեն Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա և աշխատեն հօգուտ տարածաշրջանի անվտանգության և տնտեսական բարօրության»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ աշխատանքը ենթադրում է փաթեթային լուծում կոնկրետ երթուղիների մասով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ