«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի հոր՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության նախկին պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախկին նախագահ Զարեհ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Դեռևս լուր չառած ընկերներիս անհանգստությունը կանխելու նպատակով՝ տեղեկացնում եմ, որ անցած գիշեր մեր ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ իրոք ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, բարեբախտաբար, կոտրվել է միայն պահեստային մասի դռան ապակին և վնասվել են կախովի LED լամպերը։
Ինչպես արդեն նշեցի, մենք պայթյունի հետ առնչվում ենք այնքանով, որ այն տեղի է ունեցել մեր խանութի հարևանությամբ, ոչ ոք չի տուժել և անհանգստանալու կարիք չկա։
Առիթից օգտվելով՝ տեղեկացնեմ նաև, որ մեզնից ավելի արագ են դեպքի վայր ժամանել Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, Երևան քաղաքի ոստիկանության վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալի ղեկավարությամբ և Ոստիկանության քրեական փորձաքննությունների վարչության փորձագետները։
Կարդացեք նաև
Նրանց անհետաձգելի և արհեստավարժ աշխատանքը վստահություն է ներշնչում, որ արագ կբացահայտվի հանցագործությունը՝ կանխելով որոշ լրատվականների տենդագին հետաքրքրության և երևակայության թռիչքները։