Այսօրվանից մեկնարկում է սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։
«Ապրելու երկիր» կուսակցությունն այս անգամ ևս ակտիվորեն մասնակցում է ընտրապայքարին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուներ ունի 6 համայնքներում՝
Ալավերդի — Արկադի Թամազյան
Կարդացեք նաև
Չարենցավան — Անահիտ Խեչոյան
Թալին — Դավիթ Մանուկյան
Սիսիան — Արա Զաքարյան
Գյուլագարակ — Վրույր Այվազյան
Լոռի Բերդ — Կարլեն Վերմիշյան
Մեր թեկնածուները այս 25 օրերի ընթացքում անցնելու են տնետուն, բնակավայր առ բնակավայր, հանդիպելու են ձեզ հետ՝ ներկայացնելու մեր համայնքները զարգացնելու իրենց տեսլականը, ձեր հետ միասին գտնելու տարիների ընթացքում մեր բնակավայրերում կուտակված խնդիրների լուծման ճանապարհը։ Դուք կճանաչեք նրանց դեմքով, իրենց կատարած աշխատանքով և առաջարկվող ծրագրերով։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուները արդարամիտ են, հոգատար և պատասխանատու, տեղյակ են խնդիրներից, գիտեն դրանց լուծելու ուղիները, գալիս են ստեղծելու և զարգացնելու մեր համայնքները, իրենց նվիրումով իրական արդյունքներ բերելու։
«Ապրելու երկիր» կուսակցություն