«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը
Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները:
Մեկ օրինակ. քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր նա ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել: Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված:
Այս իշխանության հեռացումից հետո, նոր և օբյեկտիվ պայմաններում, առանձնապես ոչ լայնածավալ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը:
Կարդացեք նաև