Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն այրում են Թաղավարդի՝ իրենց վերահսկողության տակ անցած տները. «Փաստինֆո»

Օգոստոս 31,2022 12:33

«Փաստինֆո». Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի վերին հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է, երեկ ծխի մեջ էր․ ադրբեջանցի օկուպանտները հրի էին մատնել գյուղի այդ մասից բռնի տեղահանված թաղավարդցիներին պատկանող մարագները, այգիները և ևս մի քանի տուն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։

«Ժամը մոտավորապես 14։30 էր, որ նկատեցինք ծուխ է բարձրանում գյուղի վերևի մասից, որը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մեկ էլ տեսնենք՝ տներն են վառվում․ մեկի մարագն էր, մյուսի այգին, մեկ ուրիշի տունը։ Կանգնած նայում էինք, թե ոնց են կրակ տալիս մեր տները․․․ Առնվազն 8-10 տուն վառել են։ Երևի դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) տեսան, որ ժողովուրդը հավաքվել, նայում էր էդ կողմ, մի քիչ հետո մի հատ հրշեջ մեքենա եկավ կանգնեց, բայց բացարձակապես ոչինչ չարեցին, անգամ ձևի համար էդ «շլանգը» մեկը ձեռքը չվերցրեց»,-ասում է Բադասյանը։

Մեր զրուցակիցը, որի տունը ևս գյուղի՝ թշնամու հսկողության տակ անցած հատվածում է, խոստովանում է՝ պատերազմից հետո ամենացնցողը, ցավեցնողը երեկվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ընթացքում ստեղծածը թուրքը վառում է, հողին հավասարեցնում, իսկ դու ոչինչ անել չես կարողանում․․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031