Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, որը կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: