Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհիներից մեկի հասցեին (անուն ազգանունն այս պահին չենք հրապարակում իր խնդրանքով), ինստագրամյան հարթակում անծանոթ օգտատիրոջ կողմից սպառնալիքներ են հնչել, ընդհուպ մինչև նրան սպանելու։
Դերասանուհին հաղորդում է ներկայացրել ոստիկանության «Մուշ» բաժին՝ նշելով, որ օգոստոսի 26-ին ժ. 21.00-ի սահմաններում իր ինստագրամյան էջում տեղադրված տեսահոլովակի մեկնաբանության հարթակում անծանոթ էջից սպառնալիքներ են հնչել, որ «հետևում են իրեն, տեղյակ են իր յուրաքանչյուր քայլից և սպառնում են, որ կսպանեն շուտով»:
Հաղորդումը ներկայացվել է քննչական վարչություն:
Ի դեպ, մենք ընթերցեցինք այդ մեկնաբանությունները․ անուն-ազգանունով հանդես չեկող, լուսանկար չունեցող օգտատերը երեք տարբեր սպառնալիք-մեկնաբանություններ է գրել՝ մի քանի րոպեների տարբերությամբ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ