Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրող կողմը 9-13 տարվա ազատազրկում է պահանջել Նորք-Մարաշի զինված խմբի անդամների համար. «Հրապարակ»

Օգոստոս 31,2022 10:48

Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Նորք-Մարաշի զինված խմբավորման գործով դատական հերթական նիստը: Մեղադրող կողմը 9-13 տարվա ազատազրկում պահանջեց հանցախմբի անդամների, այդ թվում՝ 11 տարի՝ Ավետ Բարեյանի համար:

Խմբավորումը մեղադրվում է 2015 թվականին ցույցեր կազմակերպելու, Արցախի յոթ շրջաններն Ադրբեջանին հանձնելու դեմ պայքարելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման եւ սահմանադրական փոփոխությանների դեմ ընդվզելու համար: Այսինքն՝ մեղադրվում է հեղափոխություն իրականացնելու մտադրության մեջ:

«Ներկա իշխանությունը նախկինի շարունակությունն է. ուզում է վերացնել հայի պայքարող տեսակը: Մի այլ ձեւի են կոտրում տղամարդուն, օրինակ, ԱԱԾ-ում, ոտնահարելով մարդու իրավունքները, ինձնից ցուցմունք էին կորզում առանց փաստաբանի ներկայության: Դե արի ու փաստաբան պահանջիր, բարձրաձայնիր, որ անձիդ վրա թքած ունեն. ո՞վ է լսողը: Ինձ ստիպում էին ցուցմունք տալ Վլադիմիր Առաքելյանի դեմ, որ իբր նա դեմ է եղել Արթուր Վարդանյանի ծրագրին: Չգրեցի, ինչի պատճառով դեմքիս վրա՝ աչքիս տակ, ատրճանակի կոթի հարված ստացա: Երկար ժամանակ աչքիս տակի կապտուկները չէին անցնում…»,- ասաց ամբաստանյալ Բարեյանը:
Ի դեպ, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի մասին. մեղադրող կողմը դատարանում քանիցս նշել է, որ Վարդանյանը 2016 թվականին մտադրություն է ունեցել առեւանգել Ռամիլ Սաֆարովին ու բերել Հայաստան, որ պատասխան տա հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: «Պատկերացնո՞ւմ եք, դատախազությունը դա որակում է որպես հանցավոր արարք ու 11 տարվա ազատազրկում է պահանջում: Ուղղակի անհնար է նստել-նայել, թե ինչպես են մեկառմեկ բոլորիս կոտրում: Նստել-սպասել, թե ով առաջին հարվածը կհասցնի՝ թշնամի՞ն, ներկա իշխանությո՞ւնը, թե՞ նախկին ռեժիմը»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031