Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են Արցախում շինարարություն անողները. «Ժողովուրդ»

Օգոստոս 31,2022 10:28

Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ.-ի 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական եւ ճանապարհաշինարարական ծառայություններ:

Ըստ «Սիվիլնեթ»-ի՝

1.Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։

2.Երկրորդը «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:

Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել եւ բարեկարգել Ստեփանակերտի փողոցները:

«Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր 173,3 մլն դրամ):

3.«Ռոբ-շին» ՍՊԸ-ն եւս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը:

Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել:

«Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031