Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 45 դեպք․ «Ժողովուրդ»

Օգոստոս 31,2022 09:42
shner

2019 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր հերթական մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է հայտարարություն եւ, որպես ձեռքբերում, բերել մի փաստ, որն այնքան էլ իրականությանը մոտ չէ: Այդ ժամանակ նա մասնավորապես նշել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր. թափառող շների թեման առ այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ, եւ շարունակվում են նրանց վերաբերյալ ահազանգերը: Նախ՝ նրանք ողջ գիշեր խանգարում են բնակիչների անդորրը, բացի այդ, չեն դադարում նրանց կողմից երեխաներին կծելու դեպքերը: Միայն երկու օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հրապարակվեցին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 45 դեպք:

Ընդ որում՝ սրանք միայն այն դեպքերն են, որոնք արձանագրված են, եւ մարդիկ դիմել են բուժհաստատություններ:

Նիստում եւս արձանագրվեց, որ թվերն իրականում ավելի շատ են: Ստացվում է՝ թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը ստեղծվել է, աշխատանքները կատարվել են, սակայն, ինչպես միշտ, ոչ արդյունավետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031