Չեխիայում շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնության նախավերջին տուրում հայաստանցիներ Մարիա Գեւորգյանի եւ Լիլիթ Մկրտչյանի դիմակայությունն ավարտվեց ավելի փորձառու Մկրտչյանի օգտին:
Լիլիթը 7,5 միավորով բաժանեց 2-րդից 4-րդ հորիզոնականները եւ վճռորոշ խաղում սեւերով հանդիպելու է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ:
Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, Մարիամ Մկրտչյանը հաղթանակ տարավ, սիկ Սուսաննա Գաբոյանը, ցավոք, էլի ձախողվեց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ