«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարզերում իշխանության ներկայացուցիչները ամբողջ ուժով զբաղված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով։
Ուզում եմ հասկանալ, ձեզ փոքր ժամանա՞կ են դպրոցում շատ ճնշել, թե՞ սա կրթական ոլորտի հերթական կարևորագույն «բարեփոխման» կարճ ճանապարհն է դեպի անդունդ։
Իսկ ձեր դաստիարակությամբ մեկ ամսից կզբաղվեն «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավարները»։