Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետազոտում է Ներքին Խնձորեսկի տղամարդկանց քրգործում առկա ապացույցները

Օգոստոս 30,2022 20:44

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ շարունակվում է Ներքին Խնձորեսկի  տղամարդկանց դատավարությունը։ Ամբաստանյալի աթոռին 29 հոգի են, նրանց դեմ բողոքել է գյուղի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։ Վերջինիս բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել նախկին քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածով՝ ինքնիրավչություն։

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները 2019-ի հունիսի 4-ին  հավաքել են տուժողին պատկանող հողակտորների վրա աճած բերքը։ Գյուղի տղամարդիկ պնդում են՝ որ գյուղում հող չի մնացել, նախկին գյուղապետը գյուղին պատկանող 470 հեկտարից 230-ը սեփականաշնորհել է կեղծ գաղտնի աճուրդներով։ Մարտուն Արզանյանն էլ պահանջում է իր աշխատանքը հետ տալ։

Օգոստոսի 30-ի նիստում դատարանը շարունակեց գործի քննությունը՝ ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերն ու ապացույցները։

«Սահմանամերձ գյուղում ապրել ու հող չմշակել՝ կնշանակի գյուղ չկա։ Կարեն Դեմիրճյանն այս գյուղը հիմնեց՝ ասաց չի կարող մարդ չապրի այստեղ։ Հո՞ չենք թողնելու օտարները գան ապրեն»,-ասում է 70-ամյա Մխիթար պապը։

Ի դեպ, տուժողն այս ամենը  կապում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդու եւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի միջեւ եղած կոնֆլիկտի հետ։ «Մի բան կասեմ․ «Քաղաքացիական պայմանագիրը» երբվանի՞ց է ստեղծվել։ Այս պատմությունը 2017 թվականից սկսվել ու ձգվում է մինչեւ այսօր։ Ես ի՞նչ կապ ունեմ։ Թող դատարանը որոշի ճիշտն ու սխալը»,-ասաց Առուշ Առուշանյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031