Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ինձ համար ամենադաժան ժամանակաշրջաններից մեկն էր՝ տեսնելով այն, ինչ կատարվում էր Բերձորում, Աղավնոյում եւ Սուսում». Արամ Վարդեւանյան

Օգոստոս 30,2022 20:11

«Հիշո՞ւմ եք հոկտեմբերի 27-ից հետո հիշո՞ւմ եք կադրային ինչ լուրջ փոփոխություններ եղան, ի վերջո  գլխավոր դատախազ նույնիսկ փոխվեց՝ հենց այն իմաստով, որ պետք է գլխավոր դատախազը փոխվի, որ գործի հանգամանքները բացահայտվեն: Հիմա երեւի իշխանության ներկայացուցչները կասեն՝ իրենք էլ են դատախազ փոխում, բայց  գիտեք ինչ ներկայացուցիչ է գալու՝ կառավարությունից Աննա Վարդապետյանը»,- այսօր գլխավոր դատախազության մոտ ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարդեւանյանը նշեց, թե բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ինչ բիրտ միջոցների է դիմել, 5 ռումբ է նետել ժողովրդի վրա ու ցուցարարները ստացել են բազմաթիվ վնասվածքներ, ուստի պարզ է, որ այս իշխանությունները ժողովրդավարությունից շեղվել են: Վարդեւանյանը չի ընդունում ընդդիմադիրներին ուղղված քննադատությունը, թե ինչու չգնացին Բերձոր ու Աղավնո ու չպաշտպանեցին, միայն Երեւանի կենտրոնում էին Արցախ փրկում: Նա ասաց, որ եթե այս իշխանությունները հեռացված լինեին կամ իրենց կամքով հեռանային, չէր լինի այն, ինչ եղավ. «Դա ինձ համար ամենադաժան ժամանակաշրջաններից մեկն էր՝ տեսնելով այն, ինչ կատարվում էր Բերձորում, Աղավնոյում եւ Սուսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031