Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ Վազգենը Արամ Սարգսյանի երազին գար, մի հատ լեն սիլլա քաշեր, ես արդեն կասկածում եմ, որ նա Վազգենի ախպերն է». Գարիկ Գալեյան

Օգոստոս 30,2022 18:25

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր գխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էին անում՝ ասելով, որ Արթուր Դավթյանին պաշտոնավարումը դադարեցնելուց առաջ վերջին հնարավորությունն են տալիս՝ դավաճանի պիտակից ազատվելու:

Պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց. «Արթուր Դավթյանը պետք է հաշվի, որ ինքը տեղից վեր է հելնում, քայլում է, ունի ողնաշար, այդ ողնաշարը մեկ անգամ պետք է օգտագործի ազգի համար: Ինքը կարող է հայոց պատմության մեջ մնա որպես լավ մարդ ու այսօր ինքը պետք է կայացնի այդ որոշումը»: Իսկ եթե Դավթյանը չգնաց այդ քայլին՝ Գալեյանն ասաց. «Եթե սատանան էլ դուրս գա այս իշխանության դեմ պայքարելու, ես կանգնելու եմ նրա կողքը, որովհետեւ ես կյանքի դիմաց կյանք են ստեղծել ու բան չունեմ պատմելու երեխուս: Ի՞նչ պատմեմ, պետք է արտասվելով ապրեմ նորից: Ես կխնդրեմ գլխավոր դատախազին եւս մեկ անգամ ճիշտ կողմնորոշում անի, հայ ազգի խնդիրն է: Ո՞նց կարող է ազգադավ, դավաճան վարչապետին չձերբակալել»:

Գարիկ Գալեյանը հորդորեց Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին ձերբակալելուց առաջ նախ Ջալալ Հարությունյանին հարցաքննել. «Միքայել Արզումանյանից առաջ Ջալալ կար, Օնիկ Գասպարյան կար: Փաշինյանը հայտարարեց՝ տեղյակ էինք, որ պատերազմ է լինելու: Հարց տվե՞լ եք՝ 26-ին ամբողջ Ղարաբաղի ՊԲ-ում ինչի՞ ես пересменка արել, այլ ոչ թե պաշտպանություն, զորքին ինչի՞ ես բերել տեղավորել զորանոցներում»:

Մխիթար Գալեյանի հայրը դիմեց հայ օլիգարխներին ու մեծահարուստներին. «Առանց հայրենիք փողն ո՞ւմ է պետք: Որ գնաս մի տեղ, ներկայանալու ես, որ հայ ես, չէ՞, թե՞ ներկայանալու ես ուզբեկ, թուրք: Առանց հայրենիք ո՞ւմ է պետք: Փաստորեն, եթե Արթուր Դավթյանը չի կալանավորում Նիկոլ Փաշինյանին, ուրեմն թող կալանավորի Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ Տեր-Պետրոսյանն է, չէ՞, այս անկախությունը կերտել ու շարժում սկսել, որ Արցախը Հայաստան է: Ուրեմն խաբել է Տեր-Պետրոսյանն այս ազգին: Այն մարդիկ, ովքեր 88-ին շարժում սկսել են, թող վեր կենան, ասեն, որ խաբել են: Վազգեն Սարգսյանի եղբայրը, Արամ Սարգսյանը, ազգանունը չեմ էլ ուզում ասել, կուզեի, որ Վազգենը երազին գար, մի հատ լեն սիլլա քաշեր, ես արդեն կասկածում եմ, որ նա Վազգենի ախպերն է: Լավ ախպերն այդ պահվածքը չէր կարող ունենար, որ ազգն իր ախպորը սպարապետ է կոչել, բայց ինքը երես է թեքել իր եղբորից: Նա ո՞նց կարող էր երկրում լիներ փոխվարչապետ, եթե նա իր ախպորից է երես թեքել, ո՞նց կարող էր մեզանից՝ հայ ժողովրդից երես չթեքեր: Նրա համար թքած է: Նույն կուրծքն են կերել, մեծացել»:

Գարիկ Գալեյանը հայտարարեց, որ իր պայքարը շարունակական է լինելու, արդեն որդու հետ է գալու ցույցի ու մեկ է, Արթուր Դավթյանը պատասխան է տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031