Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Բրյուսելում օգոստոսի 31-ին սպասվող եռակողմ հանդիպման օրակարգը:
Ավելի վաղ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Բրյուսելում սպասվող հանդիպումից առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ