Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ լինելու են վճարովի ծառայողներ, բայց երբ գալու է հայրենիքը պաշտպանելու ժամանակը՝ նրանք առաջիննն են փախչելու». Զոհված հերոսի մայրը՝ ՊՆ-ի նախագծի մասին

Օգոստոս 30,2022 18:06

ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ վճարելով՝ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

A protest action took place in front of the RA Prosecutor’s Office

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, երբ ցույց էին անում գլխավոր դատախազության մոտ, լրագրողները նրանց հարցրեցին, թե ի՞նչ կարծիք ունեն այդ նախագծի մասին:

Պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը պատասխանեց. «Մեր տղաների ծառայության ժամանակ չկար այդ օրենքը, բայց զարտուղի ճանապարհներով նրանք, ովքեր չունեին բարոյականություն, տարբեր ձեւերով ազատում էին իրենց երեխաներին՝ ինչպես միշտ թաքնվելով մեր երեխաների թիկունքում, արժեւորելով իրենց երեխաների կյանքը՝ ուրիշ երեխաների կյանքի հաշվին: Այս օրինագիծը խայտառակություն է, անգամ սոցիալական կոմպոնենտը չէ, որ ամենախայտառակ մասն է: Խայտառակն այն է, որ այս օրհասական վիճակում, երբ ամեն կողմից թշնամին հոխորտում է եւ պատրաստ է մտնել Հայաստանի ինքնիշխան տարածք, այս ապիկար իշխանությունները, հերիք չէ, որ 2018-ից կազմաքանդել են բանակը ամեն օր, ամեն ժամ, հիմա վերջին հարվածն են հասցնում բանակին, մեզ զրկում են ընդհանրապես պաշտպանվելու մեր սահմանադրական իրավունքից ու ստեղծում են բարոյազրկման այնպիսի մթնոլորտ, այսինքն՝ այս մեկի կյանքն ավելի թանկ է, քան մյուսի՞ կյանքը: Բանակը դարձնում են վարձկանների բանակ: Ինձ համար տարբերություն չկա՝ այդ վճարովի ծառայողը կլինի Պակիստանի՞ց, թե՞ Հայաստանից, որովհետեւ աչքիս առաջ ունեմ ՊՊԾ գնդի ծառայողներին, ոստիկանության այսօրվա ծառայողներին, թե իրենց ինչ ստանդարտներով են հավաքագրում հատուկ՝ ամենանհայրենիքներին, ամենատգետներին, ում համար մի քանի լուման ամենակարեւոր արժեքն է եւ բանակում նույն բանն է կատարվում: Այդ մարդիկ լինելու են վճարովի ծառայողներ, բայց երբ գալու է հայրենիքը պաշտպանելու ժամանակը, նրանք առաջիննն են փախչելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031